Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իտալացիները՝ ձի, հույներն՝ ավանակ

Իտալացիները՝ ձի, հույներն՝ ավանակ
06.02.2016 | 19:31

Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները` ոստիկանները, հրշեջները և ափային պարեկության ներկայացուցիչները, Աթենքում բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում ջանացել են ավանակ տանել խորհրդարան: Փողոց են դուրս եկել մոտ 5 հազար մարդ: ՈՒժայինները դեմ են թոշակային բարեփոխումներին: Ակցիայի մասնակիցները բեռնատարով ավանակին բերել են քաղաքի կենտրոն: Կենդանու թիկունքին պաստառ են կախել վարչապետի, աշխատանքի նախարարի և ՆԳ նախարարի տեղակալի լուսանկարներով և հետևյալ գրությամբ. «Պարոնայք, մեր էշի համբերությունը վերջանում է»:
Ծառայության մեջ գտնվող ոստիկանները թույլ չեն տվել գործընկերներին կենդանու հետ խորհրդարան մտնել:

Դիտվել է՝ 5668

Մեկնաբանություններ